Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i110467-Ռազմական_ոստիկանության_պետի_գլխավորած_պատվիրակությունն_այցելել_է_Վրաստան
Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 15, 2019 03:59 Asia/Tehran
  • Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի Հանրապետություն:

Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի Հանրապետության ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի հանրապետության եւ Վրաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական ոստիկանության ոլորտում համագործակցության հեռանկարները:

News.am