Առաքելյան. «Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար»
https://parstoday.ir/hy/news/armenia-i110487-Առաքելյան._Վրաստանի_նախաձեռնած_ծրագիրը_մեծ_կարևորություն_ունի_Հայաստանի_համար
Վրաստանը նախաձեռնել է ճանապարհաշինության խոշոր ծրագիր, սակայն պետք է հիշել, որ ամռան ամիսներին Հայաստանի ու Վրաստանի միջև ուղևորահոսքն ավելանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2019 15:11 Asia/Tehran
  • Առաքելյան. «Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար»

Վրաստանը նախաձեռնել է ճանապարհաշինության խոշոր ծրագիր, սակայն պետք է հիշել, որ ամռան ամիսներին Հայաստանի ու Վրաստանի միջև ուղևորահոսքն ավելանում է:

ՍԱԹԻ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Վրաստանում մոտ 23 կիլոմետրանոց ճանապարհի նախագծի իրականացման մասին, և թե որքանով կարող է այդ նոր ծրագիրը թեթևացնել Լարսի անցակետի ծանրաբեռնվածությունը։

Ըստ Առաքելյանի՝ չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհից հետո Լարսի մաքսակետի թողտվությունը պետք է մեծացնել։ Հատկապես ամռան ամիսներին, երբ տուրիստական հոսքը դեպի Հայստան ու Վրաստան ավելանում է, այնտեղ մեծ կուտակումներ են լինում։

«Ճանապարհի թողտվությունը մոտ 170 մարդատարի և մոտ 30 բեռնատարի համար է նախատեսված»,–նշում է Առաքելյանը։

Ըստ Առաքելյանի՝ ճանապարհի շինաշխատանքները կտևեն մոտ 3–4 տարի։

«Վրաստանի նախաձեռնած ծրագիրը մեծ կարևորություն ունի ՀՀ համար, սակայն այլընտրանքը միշտ էլ պետք է»,–համոզված է ՍԱԹԻ ընկերության տնօրենը։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունը մտադիր է կառուցել մոտ 23 կիլոմետրանոց ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել, որոնց թվում է Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։

Նախագիծը կարժենա 3․5 միլիարդ դոլար։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ նախագծի շինարարությունը կսկսվի 2019 թվականի վերջին։

armeniasputnik.am