ԱՄՆ-ը կօգնի Վրաստանին Անակլիայում նավահանգիստ կառուցելու հարցում
Օգոստոս 16, 2019 16:19 Asia/Tehran
Վրացական Անակլիա ավանում նավահանգիստը կարող է դառնալ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կարևոր մասը:
Այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը՝ հայտնում է Վրացական հեռուստատեսության առաջին ալիքը:
Ըստ Ռուդի՝ Անակլիայում նավահանգստի նախագծի իրականացումը կարևոր գործիք է Վրաստանի տնտեսական զարգացման համար: Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ նավահանգիստը կկառուցվի ամերիկյան ներդրումներով:
1in.am
Պիտակ