Վրաստանն ու ԱՄՆ-ն ռազմական ոլորտում գործակցության պայմանագիր կկնքեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i110575-Վրաստանն_ու_ԱՄՆ_ն_ռազմական_ոլորտում_գործակցության_պայմանագիր_կկնքեն
Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանագիր կկնքեն ռազմական ոլորտում գործակցության մասին 3-ամյա ժամկետով: Այդ մասին հայտարարե է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 05:25 Asia/Tehran
  • Վրաստանն ու ԱՄՆ-ն ռազմական ոլորտում գործակցության պայմանագիր կկնքեն

Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանագիր կկնքեն ռազմական ոլորտում գործակցության մասին 3-ամյա ժամկետով: Այդ մասին հայտարարե է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո:

«Մի քանի օրից մենք եռամյա համագործակցության մասին պայմանագիր կնքելու հնարավորություն կունենանք: Առաջիկա տարիներին մենք գնդապետ Ստեֆանի Բեգլիի և Վրաստանում նրա թիմի հետ սկզբունքայնորեն կշարունակենք այն հաջող քաղաքականությունը, որ իրականցնում ենք ԱՄՆ ՊՆ-ի հետ միասին, ինչը նպաստում է մեր պաշտպանական կարողությունների ամրապնցմանը»,-ասել է Իզորիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:

2018-ի գարնանը սկսվել է Վրաստանի պաշտպանության պատրաստականության ծրագրի իրագործումը, որի շրջանակում 2018-2020թթ. Վրաստանի 9 գումարտակ ուսուցում կստանա ԱՄՆ օգնությամբ: Առաջին այդպիսի գումարտակը նախապատրաստվել է 2018-ի հուլիսին:

Panarmenian.net