Բուրջանաձեն սխալ է անվանել Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110604-Բուրջանաձեն_սխալ_է_անվանել_Վրաստանի_ԱՊՀ_ից_դուրս_գալը
Վրացական ընդդիմադիր գործիչ և երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն սխալ է անվանել երկրի դուրս գալը Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 16:20 Asia/Tehran
  • Բուրջանաձեն սխալ է անվանել Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալը

Վրացական ընդդիմադիր գործիչ և երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն սխալ է անվանել երկրի դուրս գալը Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա խոստովանել է, որ ոչ մի օգուտ չի տեսնում այդ որոշումից:

«Վրաստանը շրխկացրեց դուռը, և դա միայն քաղաքական ժեստ էր: Քաղաքականության մեջ նման որոշումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում»,- ասել է Բուրջանաձեն:

Նա հավելել է, որ ԱՊՀ-ում կազմակերպության անդամ-երկրների ներկայացուցիչների հետ շփման հնարավորություն կար, այդ թվում նաև Ռուսաստանի: Բուրջանաձեն կատարվածը սխալ է համարել, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը երկրի ինքնիշխանության խախտում չէր:

Վրաստանը դադարել է Համագործակցության անդամ լինել 2009-ի օգոստոսի 18-ից:

1in.am