Գերմանիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110846-Գերմանիան_ավարտել_է_ՀՀ_ԵՄ_համաձայնագրի_վավերացման_ներպետական_ընթացակարգերը
Գերմանիան Եվրոպական Միության խորհրդին հայտնել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Օգոստոս 26, 2019 08:31 Asia/Tehran
  • Գերմանիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գերմանիան Եվրոպական Միության խորհրդին հայտնել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

armenpress.am