Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110933-Սեպտեմբերի_27_ին_Նյու_Յորքում_կկայանա_ՀԱՊԿ_ի_երկրների_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Օգոստոս 28, 2019 13:42 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի կայքը:
«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը «…»: Քննարկվել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Armenpress.am