Վրաստանի նոր վարչապետը փոխվարչապետներ Է նշանակել
https://parstoday.ir/hy/news/armenia-i111409-Վրաստանի_նոր_վարչապետը_փոխվարչապետներ_Է_նշանակել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ Է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 08:24 Asia/Tehran
  • Վրաստանի նոր վարչապետը փոխվարչապետներ Է նշանակել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ Է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին:

Վրաստանի վարչապետը նշանակումների մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել Է կառավարության առաջին նիստի սկսվելուց առաջ կայացած բրիֆինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կունենանք երկու փոխվարչապետ: Մեկը կլինի տիկին Մայա Ցկիտիշվիլին, մյուսը՝ տիկին Թեա Ծուլուկիանին: Ձեզ հայտնի Է, որ նրանք մեր թիմի հին ու փորձառու անդամներն են: Ես վստահ եմ, որ դա Էլ ավելի կուժեղացնի թիմին»,-ասել Է Գախարիան:

Բացի այդ, վարչապետը նաեւ նշել Է, որ այսուհետեւ կառավարության նիստերն անցկացվելու են հինգշաբթի օրերին ժամը 10-ին: Նա նաեւ բոլոր նախարարներին պարտավորեցրել Է նիստերի ավարտից հետո դուրս գալ եւ հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, այդ թվում եւ այն հարցերի վերաբերյալ, որոնք չեն քննարկվել կառավարության կողմից:

Ցկիտիշվիլին, որը փոխվարչապետ Էր նաեւ վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության օրոք, որը հրաժարական տվեց սեպտեմբերի 2-ին, տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Է 2018 թվականի մարտից: Մինչ այդ, 2012 թվականից նա զբաղեցնում Է Վրաստանի կառավարության դիվանատան ղեկավարի պաշտոնը: Ծուլուկիանին արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնում Է 2012 թվականից՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գլուխ գալուց անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am