ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i111496-ԵԱՏՄ_ում_աշխատանքի_որոնման_միասնական_հարթակ_կգործարկվի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ միասին մինչև 2020-ի ավարտը մեկնարկ կտա «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի նախագծին: Այդ մասին Մոսկվայում հայտնել են ԵՏՀ խորհրդի նիստի մասնակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 04:24 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման միասնական հարթակ կգործարկվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ միասին մինչև 2020-ի ավարտը մեկնարկ կտա «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգի նախագծին: Այդ մասին Մոսկվայում հայտնել են ԵՏՀ խորհրդի նիստի մասնակիցները:

Նախագծի հիմնական գաղափարն է որոնման համակարգ ստեղծել, որը թույլ կտա ցանկացած քաղաքացու կամ գործատուի աշխատանք գտնել կամ էլ ծանոթանալ CV-ներին ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Ղրղզստանում:

Համակարգում նաև տեղեկություն կլինի ինչպես ազատ աշխատատեղերի, այնպես էլ աշխատանք փնտրողների մասին տեղեկությունը, որը ներառված է անդամ-պետությունների զբաղվածության ոլորտին վերաբերող տեղեկատվական հարթակներում:

«Նախագիծը կնպաստի ընդհանուր աշխատաշուկայի ստեղծմանը, ինչպես նաև կարագացնի աշխատանքի ազատ տեղաշարժը: Պլանավորվում է, որ համակարգի գործարկման մեկ օրացուցային տարվա արդյունքներով դրա օգնությանը դիմողների թիվը կհասնի առնվազն 1 մլն-ի, իսկ թափուր աշխատատեղերի մասին հետադարձ կապի, ինչպես նաև գործատուներից ստացված հրավերների թիվը՝ առնվազն 100 հազարի ու 10 հազարի համապատասխանաբար», – նշել են ԵՏՀ-ո

Panarmenian.net