Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111500-Դավութօղլուն_հայտարարել_է_իշխող_ԱԶԿ_ից_հեռանալու_մասին
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 04:41 Asia/Tehran
  • Դավութօղլուն հայտարարել է իշխող ԱԶԿ-ից հեռանալու մասին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:

Դավութօղլուի հետ միասին կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են նախկին պատգամավորներ և ԱԶԿ ղեկավարի նախկին տեղակալներ Այհան Սեֆեր Ուսթյունը, Սելչուք Օզդաղը և Ստամբուլի նահանգի նախկին ղեկավար Սելիմ Թեմուրջին:

Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ահմեթ Դավութօղլուն իր համախոհների հետ նոր կուսակցություն է հիմնելու:

Verelq.am