Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111939-Զոհրաբ_Մնացականյանը_հանդիպել_է_Սիրիայի_փոխվարչապետ_ԱԳ_նախարար_Վալիդ_Ալ_Մուալեմի_հետ
Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 09:56 Asia/Tehran

Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին:

Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի  դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց  Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:

Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին: Այս համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը՝ որպես կարևոր քայլ Սիրիայի ժողովրդի համար խաղաղության հստատմանն ուղղված քաղաքական գործընթացի համար։ Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց դրանում նաև հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկում:

 

news.am