Էլմար Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ՇՀԿ-ի հետ սերտ համագործակցության
https://parstoday.ir/hy/news/armenia-i112069-Էլմար_Մամեդյարով._Ադրբեջանը_պատրաստ_է_ՇՀԿ_ի_հետ_սերտ_համագործակցության
Ադրբեջանը պատրաստ է ավելի սերտորեն համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, հայտարարել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 22:36 Asia/Tehran
  • Էլմար Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ՇՀԿ-ի հետ սերտ համագործակցության

Ադրբեջանը պատրաստ է ավելի սերտորեն համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, հայտարարել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՇՀԿ-ի միջև համագործակցության զարգացման հարցեր: Նորովը նշել է, որ ՇՀԿ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհուրդը ընթացիկ տարվա մայիսին հաստատել է դիտորդ երկրների հետ փոխգործակցության զարգացման «ճանապարհային քարտեզը», ինչը լայն հնարավորություններ է բացում համագործակցության խորացման համար»:

Verelq.am