Իլհամ Ալիև. Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112187-Իլհամ_Ալիև._Ղարաբաղն_Ադրբեջան_է_և_վերջ
Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում, Վլադայի ֆորումին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 06:12 Asia/Tehran
  • Իլհամ Ալիև. Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ

Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում, Վլադայի ֆորումին:

Այս հայտարարությամբ է Ալիևը պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել էր, որ Ղարաբաղը Հայաստանի տարածք է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գաղափարը գոյություն չունի: Լեռնային Ղարաբաղի բնակչություն կա, որը բաղկացած է ադրբեջանցի և հայ ժողովրդից: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի լուծումն է ընդունելի Ադրբեջանի համար, ապա այն կայանում է տարածքային ամբողջականության վերականգնման և փախստականների վերադարձի մեջ»,- հայտարարել է Ալիևը:

Ալիևի խոսքով, հակամարտության կարգավորման նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերը մինչ այժմ չեն կատարվում:

1tv.ge