Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112536-Զոհրաբ_Մնացականյանը_հանդիպել_է_Վրաստանի_ԱԳ_նախարար_Դավիթ_Զալկալիանիի_հետ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 04:58 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: 

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ:

Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Armenpress.am