Քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i112740-Քննարկվել_են_Ադրբեջանի_և_Չինաստանի_միջև_ռազմատեխնիկական_համագործակցության_հարցեր
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Պեկինում անցկացվող սյանշանյան IX ֆորումին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2019 16:17 Asia/Tehran
  • Քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Պեկինում անցկացվող սյանշանյան IX ֆորումին:

Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Չինաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրում ներառված «Poly Technologies» և «CETC International» ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Verelq.am