Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i113025-Հայաստանում_100_հազար_բնակչին_բաժին_է_ընկնում_8_3_դատավոր
Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր, մինչդեռ այլ երկրներում այս ցուցանիշը կազմում է 23: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 13:20 Asia/Tehran
  • Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր

Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր, մինչդեռ այլ երկրներում այս ցուցանիշը կազմում է 23: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը սարսափելի ծանրաբեռնված է գործերի ծավալի մեծացման պատճառով: «2018 թվականի դեկտեմբերի 30-ին դատական համակարգը ստացել է 129 հազար 941 քաղաքացիա-իրավական գործ: Այս տարի, մինչեւ հոկտեմբերի 29-ի տվյալներով, մենք արդեն հասցրել ենք ստանալ 144 հազար 991 քաղաքացիա-իրավական գործ: Այսինքն՝ 15 հազար գործով ավելի ունենք, չնայած առջեւում եւս 2 ամիս կա»,- դժգոհեց Փոլադյանը:

 

news.am