«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական գործոնը տարածաշրջանում կարող է դեր ստանձնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i113043-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Հայկական_գործոնը_տարածաշրջանում_կարող_է_դեր_ստանձնել
Անկարայում հասկանում են, որ համաշխարհային քաղաքականության փոխված քամիները կարող են մեծ աղետի հանգեցնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2019 06:23 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական գործոնը տարածաշրջանում կարող է դեր ստանձնել

Անկարայում հասկանում են, որ համաշխարհային քաղաքականության փոխված քամիները կարող են մեծ աղետի հանգեցնել:

«Անկարայում  հասկանում են, որ համաշխարհային քաղաքականության փոխված քամիները կարող են մեծ աղետի հանգեցնել, ուստի վերստին կսկսեն հակաամերիկյան որոշակի հայտարարություններ անել, ռուսաստանամետ քայլերի գնալ, որպեսզի կանխեն հայանպաստ միջազգային օրակարգի հնարավորությունը: Իհարկե, սա նաեւ Ադրբեջանին է վերաբերում, եւ Բաքվում հասկանում են, որ Թուրքիայի անկմանը հաջորդելու է Ադրբեջանինը: Եվ այդ վախն իզուր չէ, խոսում են նաեւ Ադրբեջանի մասնատման մասին, հայկական տարածքներից զատ Բաքուն կարող է կորցնել նաեւ այլ տարածքներ, որտեղ, ըստ որոշ ծրագրերի, անկախ Լեզգիստան ու անկախ Թալիշստան պետք է ստեղծվի: Հիշեցնենք, որ ժամանակին Թալիշ-Մուղանյան հանրապետություն ստեղծվեց, որը սակայն ինչ-ինչ քաղաքական խաղերի պատճառով եւ ադրբեջանական զինուժի միջամտությամբ լուծարվեց: Բայց նոր ծավալումներն ինչպես ասում են՝ սարերի հետեւում չեն:

Հետաքրքիր է, որ Լեզգիստանի հարցում շահագրգիռ է Մոսկվան: Իսկ Թալիշստանի հարցում՝ Թեհրանը: Իսկ որո՞նք են Վաշինգտոնի ու Բրյուսելի շահերը: Այստեղ է, որ մեր պետությունը պիտի կարողանա համոզիչ լինել, որ Հայաստանը վերստին կարող է ստանձնել Եվրոպա-Ասիա բոլոր կապուղիների անխափան գործունեությունը: Ոչ մի քաղաքական ու տնտեսական խաթարումներ չեն զգա Արեւմուտքում եւ այլ ուղղություններով: Վստահաբար Չինաստանն ավելի եռանդուն կներդրվի «Մետաքսի ճանապարհի» վերագործարկմանը, ինչը դարեր շարունակ անցել է Հայաստանով եւ երբեք չի փակվել որեւէ կողմի համար: Եվ, ի վերջո, զուգահեռ կգործի Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակը, որը կապուղի կդառնա ինչպես դեպի Եվրոպա, այնպես էլ դեպի Ռուսաստան ուղղությունների համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթում:

Armenpress.am