2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով. դեսպանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i113192-2019_ին_ԱՄՆ_կառավարության_աջակցությունը_Հայաստանին_աճել_է_40_տոկոսով._դեսպանություն
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 12:48 Asia/Tehran
  • 2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով. դեսպանություն

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։

Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաեւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։

Փորձագետների կարծիքով՝ Միացյալ Նահանգները ֆինանսական օգնությունների, ժողովրդավարության տարածման և մարդու իրավունքները խթանելու շրջանակներում ենթահող է ստեղծում այլ երկրներում իր քաղաքական ներազդեցության համար,որպեսզի այդ միջոցով Վաշինգտոնի ընչաքաղցությունների ուղղությամբ ազդել  այդ երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: 

Թվում է,որ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին բազմակողմ օժանդակություն ցուցաբերելով, այդ երկիրը դուրս բերել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և Վաշինգտոնի շահերի շրջանակում ազդել  հարևան երկրների հետ Երևանի հարաբերությունների վրա: