2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով. դեսպանություն
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։
Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաեւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։
Փորձագետների կարծիքով՝ Միացյալ Նահանգները ֆինանսական օգնությունների, ժողովրդավարության տարածման և մարդու իրավունքները խթանելու շրջանակներում ենթահող է ստեղծում այլ երկրներում իր քաղաքական ներազդեցության համար,որպեսզի այդ միջոցով Վաշինգտոնի ընչաքաղցությունների ուղղությամբ ազդել այդ երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
Թվում է,որ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին բազմակողմ օժանդակություն ցուցաբերելով, այդ երկիրը դուրս բերել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և Վաշինգտոնի շահերի շրջանակում ազդել հարևան երկրների հետ Երևանի հարաբերությունների վրա: