Սու-30ՍՄ չորս ինքնաթիռները ՀՀ կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i113197-Սու_30ՍՄ_չորս_ինքնաթիռները_ՀՀ_կհասնեն_դեկտեմբերին_կամ_հունվար_փետրվարին._նախարար
ՀՀ Զինված ուժերը ձեռք է բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ։ Զինատեսակների թարմացման գործընթացը կշարունակվի նաև 2020–ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 14:27 Asia/Tehran
  • Սու-30ՍՄ չորս ինքնաթիռները ՀՀ կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին. նախարար

ՀՀ Զինված ուժերը ձեռք է բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ։ Զինատեսակների թարմացման գործընթացը կշարունակվի նաև 2020–ին։

«Սու-30ՍՄ» չորս ինքնաթիռները Հայաստան կհասնեն դեկտեմբերին կամ հունվար-փետրվարին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինքնաթիռները կգան, վստահ եղեք։ ՀՀ ԶՈՒ–ն ձեռք է բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ։ 2019–ին էլ, 2020–ին էլ թե՛ պայմանագրային, թե՛ վարկային միջոցներով նոր զինատեսակներ ենք ձեռք բերելու»,–ասաց նախարարը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ մտադիր են Ռուսաստանից գնել «Սու-30ՍՄ» կործանիչներ։

Հարցին` ո՞ր երկրներից են նոր զինատեսակները գնում` Տոնոյանը պատասխանեց` բոլոր։

Մեկ այլ հարցի, թե բավարարո՞ւմ է իրեն 2020–ին ՊՆ–ին տրամադրված բյուջեն` Տոնոյանը պատասխանեց` իհարկե և որպես պաշտպանության նախարար` կուզեր այդ բյուջեն կրկնապատկվեր ու եռապատկվեր։

«Սակայն այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք դիմագրավենք բոլոր մարտահրավերներին»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականին ՊՆ–ին տրամադրվել է 307 մլն դրամ։

https://armeniasputnik.am