2020-ին Հայաստանում կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ. նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i113514-2020_ին_Հայաստանում_կանխատեսվում_է_4_9_տոկոս_տնտեսական_աճ._նախարար
2020-ի պետբյուջեի նախագծով Հայաստանում կանխատեսվում է 4,9% տնտեսական աճ: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2019 14:52 Asia/Tehran
  • 2020-ին Հայաստանում կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ. նախարար

2020-ի պետբյուջեի նախագծով Հայաստանում կանխատեսվում է 4,9% տնտեսական աճ: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտում աճը կկազմի 5%, գյուղատնտեսության ոլորտում՝ 0,5%, ծառայությունների ոլորտում՝ 6%: Ընդ որում, արտահանումը կկազմի 10,9%: Արտահանման հիմնական մասնաբաժինը կլինի վերամշակող արդյունաբերությունում:

Նախարարի կարծիքով՝ բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ իշխանությունները պետք է իրականացնեն այնպիսի ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու տնտեսության երկարաժամկետ մրցունակությունն ու կայուն տնտեսական աճը: 

News.am