Բանակցությունների հաջողության պարտադիր պայման է Արցախի մասնակցությունը. Կարեն Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i11365-Բանակցությունների_հաջողության_պարտադիր_պայման_է_Արցախի_մասնակցությունը._Կարեն_Միրզոյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2016 14:49 Asia/Tehran
  • Բանակցությունների հաջողության պարտադիր պայման է Արցախի մասնակցությունը. Կարեն Միրզոյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաջողություն ապահովելու համար պարտադիր պայման է ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշել է Միրզոյանը:

Հարցին՝ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Դա Արցախի Հանրապետության մշտական դիրքորոշումն է: Այդ հարցը մենք բարձրացրել ենք ոչ միայն երեկվա հանդիպման, այլ նաև շատ այլ հանդիպումների ժամանակ: Մենք շարունակելու ենք այդ մասին բարձրաձայնել մինչև այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ»:

armedia.am

8/4/2016