Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կարևոր է մեզ համար. ԱՄՆ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i113656-Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_հարցը_կարևոր_է_մեզ_համար._ԱՄՆ_դեսպան
ԱՄՆ-ն խիստ շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 10:12 Asia/Tehran
  • Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կարևոր է մեզ համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն խիստ շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Այս մասին Facebook-ում ուղիղ կապի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը՝ պատասխանելով սոցիալական ցանցի օգտատիրոջ հարցին, թե եթե ղարաբաղյան հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը արդարացի է, ապա ինչու չեն Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառում Հայաստանի նկատմամբ:

«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Նշում եմ նաև, որ ես այս թեման քննարկում եմ իմ յուրաքանչյուր հանդիպումների ժամանակ: Միացյալ Նահանգները հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, և այս առումով ԱՄՆ-ը համագործակցում են երկու կողմերի հետ և հայտնում են իրենց նվիրվածությունը՝ կատարելու հակամարտության խաղաղ լուծում գտնելու իրենց պարտավորությունները»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ ջանքերը հիմնված են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: 

«Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ Միացյալ Նահանգները շատ են շահագրգռված ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Գիտեք, մենք պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, գերադասում ենք աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի նրանց միջև կապ հաստատվի և, ի վերջո, գտնենք այս հակամարտության լուծման ուղիներ», - եզրափակել է դիվանագետը:

Verelq.am