Իրանը և Հայաստանն ընդլայնում են համագործակցությունը՝ Էլեկտրոնային տվյալների փոխանակման ոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i113673-Իրանը_և_Հայաստանն_ընդլայնում_են_համագործակցությունը_Էլեկտրոնային_տվյալների_փոխանակման_ոլորտում
ԻԻՀ մաքսային ծառայության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատարները էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 14:16 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանն ընդլայնում են համագործակցությունը՝ Էլեկտրոնային տվյալների փոխանակման ոլորտում

ԻԻՀ մաքսային ծառայության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատարները էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Բաիդի Մոֆրադնիան  և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Երևանում ստորագրել են  էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին փաստաթուղթ:

Անանյանն ասել է.«Տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով երկրների հետ տվյալների փոխանակումը կնպաստի    սահմանների դյուրին վերահսկմանը և  մաքսանենգության դեմ պայքարին»:

Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալել  է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը: