Իրանը և Հայաստանն ընդլայնում են համագործակցությունը՝ Էլեկտրոնային տվյալների փոխանակման ոլորտում
ԻԻՀ մաքսային ծառայության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատարները էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Բաիդի Մոֆրադնիան և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Երևանում ստորագրել են էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին փաստաթուղթ:
Անանյանն ասել է.«Տեղեկատվական տեխնոլոգիայի միջոցով երկրների հետ տվյալների փոխանակումը կնպաստի սահմանների դյուրին վերահսկմանը և մաքսանենգության դեմ պայքարին»:
Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը: