Ճամբարակի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են՝ սկանդալային տեսանյութի հետ կապված
https://parstoday.ir/hy/news/armenia-i113787-Ճամբարակի_ոստիկանապետի_լիազորությունները_դադարեցվել_են_սկանդալային_տեսանյութի_հետ_կապված
Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ համացանցում տարածված սկանդալային տեսանյութի հետ կապված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 08:15 Asia/Tehran
  • Ճամբարակի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են՝ սկանդալային տեսանյութի հետ կապված

Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ համացանցում տարածված սկանդալային տեսանյութի հետ կապված:

«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։

Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են առերևույթ ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում:

Verelq.am