ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը կքննարկվի ավելի քան 20 հարց
https://parstoday.ir/hy/news/armenia-i113820-ՀԱՊԿ_առաջիկա_հանդիպմանը_կքննարկվի_ավելի_քան_20_հարց
Ղրղզստանի մայրաքաղաքում սպասվող ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին կքննարկվեն ավելի քան երկու տասնյակ հարցեր, կապված անվտանգության ամրապնդման հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 06:55 Asia/Tehran
  • ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը կքննարկվի ավելի քան 20 հարց

Ղրղզստանի մայրաքաղաքում սպասվող ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստին կքննարկվեն ավելի քան երկու տասնյակ հարցեր, կապված անվտանգության ամրապնդման հետ:

Այդ մասին Բիշքեքում հայտարարել է կառույցի արտաքին գերատեսչության ղեկավար Դանիյար Սիդիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

"Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է քննարկվել 21 հարց, որոնք կապված են հավաքական  և տարածաշրջանային անվտանգության հետ", - ասել է նա:

Նրա խոսքերով, սպասվող հանդիպմանը ներկա կգտվնեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև ՀՀ վարչապետը:

"ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեսիան տեղի կունենա նոյեմբերի 28-ին", - նշել է Սիդիկովը:

Armedia.am