Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113857-Կյանքից_հեռացել_է_հայտնի_հետախույզ_Գոհար_Վարդանյանը
Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ դեսպանությունը ցավակցություն է հայտնում նրա հարազատներին և բարեկամներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 06:42 Asia/Tehran
  • Կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ դեսպանությունը ցավակցություն է հայտնում նրա հարազատներին և բարեկամներին։

93 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության facebook–յան էջը։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25–ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը ցավակցությունէ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին և բարեկամներին։ «Նրա մահը կորուստ էր բոլորի համար»,–գրված է հաղորդագրության մեջ։

Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա») ծնվել է 1926 թվականի հունվարի 25 Լենինականում (այժմ` Գյումրի)։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։

1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում Գոհարն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը:

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։

1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին Գևորգ և Գոհար Վարդանյանները վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

m.armeniasputnik.am