ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում. «Փաստինֆո»
https://parstoday.ir/hy/news/armenia-i113868-ԱՄՆ_Հետաքննությունների_դաշնային_բյուրոն_հետաքրքրված_է_Երեւանում_գրասենյակ_ունենալու_հարցում._Փաստինֆո
​​​​​​​«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 11:24 Asia/Tehran
  • ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում. «Փաստինֆո»

​​​​​​​«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում։

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դեռեւս օգոստոսին Երեւան էր ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ ազգությամբ հայ է, Կալիֆոռնիայից։

Նա Երեւանում գտնվել է մոտ երեք ամիս եւ ԱՄՆ վերադարձել միայն օրեր առաջ։ Մեր տեղեկություններով՝ անցած երեք ամիսներին ՀԴԲ-ի ներկայացուցիչը հանդիպումներ ունեցել Հայաստանի իրավապահ մարմիններում, հաստատել կոնտակտներ։

ՀԴԲ-ն տարածաշրջանում ունի ներկայացուցչություն, որի գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, սակայն չի բացառվում Երեւանում առանձին գրասենյակ ունենալու տարբերակը՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար եւ գործակալն այստեղ ստեղծել է համագործակցության մեխանիզմներ, որոնք կարող են օգտակար լինել նոր գրասենյակի համար»,– հայտնում է կայքը։

 

news.am