Հայաստան՝ Իրանը ԵՏՄ-ին միացնող կամուրջ
Իրանում արտադրված ապրանքները ԵՏՄ-ի անդամ երկրներին ներկայացնելու և դեպի այդ երկրներ առաքումը հեշտացնելու նպատակով Իրանի ու ԵՏՄ-ի առևտրական կենտրոնը հիմնադրվում է Հայաստանում:
Չորեքշաբթի օրը Իրանի առևտրական, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի տնօրեն Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի առևտրական պալատի տնօրեն Մարտին Սարգսյանն ասել է.«Իրանական ընկերությունները կարող են իրենց արտադրամասերի մի բաժինը Հայաստան տեղափոխելով առանց մաքսատուրքերի ապրանք փոխադրել ԵՏՄ-ի շուկա»:
Արդյոք ԵՏՄ-ին Իրանի միացմամբ, ինչից անցնում է մեկ ամիս, այս միության անդամների հետ երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցություների համար նոր առիթներ ստեղծվե՞լ են:
Իրանի ու ԵՏՄ-ի անդամ երկրների ընդհանրությունները և ամենակարևորը միության անդամ երկրների աշխարհագրական մոտ դիրքը այս երկրների համար առաջացրել է տարածաշրջանային նոր շուկա, որպեսզի երկու կողմերը միմյանց հետ համագործակցելով միանան հյուսիս-հարավ միջանցքին:
Սրանից առաջ, Իրանի ու ԵՏՄ-ի միջև տարածաշրջանային ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնությունը ստորագրվեց Ղազաղստանի Աստանա քաղաքում:
ԵՏՄ-ն իր մեջ ներառում է Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը և ստորագրված համաձայնության շրջանակներում Իրանից արտահանվող 502 ապրաքնատեսակները ստացել են արտոնյալ սակագնային կարգավիճակ:
ԵՏՄ-ին Իրանի միացումը, միության 5 երկրների հետ առևտրական փոխանակումների իրականացման նպատակով նպաստավոր առիթ է ստեղծել իրանցի առևտրականների համար:
Այն, նոր կապերի առիթ է ստեղծում իրանցի առևտրականների համար, որպեսզի ԵՏՄ-ի շուկայում ներկայություն ունենալուց բացի ներկայություն ունենան նաև այլ շուկաներում:
Այսպիսի պայմաններում Հայաստանում Իրան-ԵՏՄ առևտրական կենտրոնի հիմնադրման նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ երկու երկրների միջև լավ հարաբերությունների և Հայաստանից իրանական ապրանքների արտահանման մաքսատուրքերի վերացման բերումով հեշտանալու է Իրանական ապրանքները ԵՏՄ-ի շուկա արտահանելու գործընթացը:
ԵՏՄ-ի 180 մլ. բնակչությանբ երկրների շուկայի հետ 83 մլն. բնակչությամբ Իրանի շուկայի կապը՝ իրանական ապրաքները նոր շուկաներում ներկայացնելու և այս հինգ երկրներին Պարսից Ծոցում և Օմանի ծովում հարավային շուկաներին կապելու առումով կարևոր կապ է համարվում:
Այս ուղղությամբ Իրանի առևտրական, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի տնօրեն Ղոլամ Հոսեյն Շաֆեին ասել է.«Տրանսպորտն ու տարանցումը այն ոլորտն է, որի վրա ուշադրություն դարձնելով հնարավոր է ընդլայնել Իրանի ու Հայաստանի հարաբերությունները և ԵՏՄ-ի անդամ երկրներին միացնել տարածաշրջանի շուկային:
Տարածաշրջանային շուկաների փոխադարձ կապը նոր հնարավորություն է ընձեռում այս շրջանի երկրներին և այսպիսի միջավայրում Իրանի ու Հայաստանի լավ համագործակցությունները շրջադարձային կետ է Իրան-ԵՏՄ հարաբերությունների մեջ:
Հայաստասնը Իրանի համար դարպաս է նոր տնտեսական շուկաներ մուտ գործելու համար և Իրանը նույնպես մի դարպաս է տնտեսական այլ շրջաններ ԵՏՄ-ի անդամների մուտք գործելու համար: Այլ խոսքով Իրանն ու Հայաստանը հյուսիս-հարավ միջանցքի կապող կամուրջն են: