ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Մամեդյարովի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114177-ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահները_հանդիպում_են_Մամեդյարովի_հետ
Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 17:34 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Մամեդյարովի հետ

Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Ալիևան Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Interfax.az-ը:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բրատիսլավայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Անդրե Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ»,-գրել է նա:

Դեկտեմբերի 4-ի երեկոյան նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում:

Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: «Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը»,-ասել է Մամեդյարովը:

Panarmenian.net