«Իրատես». Իլհամ Ալիեւը ՄԳԻՄՕ-ում դասավանդել է Զոհրաբ Մնացականյանի՞ն
https://parstoday.ir/hy/news/armenia-i114656-Իրատես_._Իլհամ_Ալիեւը_ՄԳԻՄՕ_ում_դասավանդել_է_Զոհրաբ_Մնացականյանի_ն
​​​​​​​«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 10:02 Asia/Tehran
  • «Իրատես». Իլհամ Ալիեւը ՄԳԻՄՕ-ում դասավանդել է Զոհրաբ Մնացականյանի՞ն

​​​​​​​«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Իլհամ Ալիեւը ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի եւ դասավանդել է 1985-1991-ին, իսկ Զոհրաբ Մնացականյանը ՄԳԻՄՕ-ում սովորել է հենց այդ տարիներին: Ու եթե իսկապես Իլհամ Ալիեւը դասավանդել է Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ԱԳ նախարարը լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ լավ ուսանող է եղել ու ճիշտ է հինավուրց ասույթը, որ աշակերտը միշտ էլ գերազանցում է ուսուցչին: Կամ էլ՝ Իլհամ Ալիեւն է վատ դասախոս եղել»:

 

news.am