Ապակեմանրաթելային խողովակների արտադրության ոլորտում կիրականացվի 10.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i114735-Ապակեմանրաթելային_խողովակների_արտադրության_ոլորտում_կիրականացվի_10.7_մլրդ_դրամի_ներդրումային_ծրագիր
Կառավարությունը բավարարեց «ՋԻԱՐՓԻ սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 14:20 Asia/Tehran
  • Ապակեմանրաթելային խողովակների արտադրության ոլորտում կիրականացվի 10.7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարությունը բավարարեց «ՋԻԱՐՓԻ սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար։

Ըստ հիմնավորման, արդեն իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում՝ ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ և ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 30 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 914 մլն դրամ:

Armenpress.am