«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լինելու ենք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հաբ
Լինելու ենք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հաբ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու դրանց ստեղծած նոր հնարավորությունները շարունակաբար վերափոխում են շուկաները՝ առաջարկելով տվյալների կառավարմանը հենված ամբողջովին նոր մոդելներ ու կենսակերպ: Էներգետիկան այդ տրանսֆորմացիայի մաս է կազմում ամբողջ աշխարհում։ Կայուն էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է: Այս համատեքստում անհրաժեշտ է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչ էներգահակամարգ ենք ունենալու մենք:
Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), մինչեւ 2040 թ. ունենալու ենք ինքնաբավ եւ արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ ու ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով տարեկան 12-14 մլրդ կՎտժ արտադրող էլեկտրաէներգետիկական համակարգ: Լինելու ենք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հաբ, հարեւան երկրների էներգամակարգերն ու ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց եւն:
Եվ որ այս ամենը, դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, իրականություն է դառնալու մինչեւ 2027 թվականը արտադրության, հաղորդման եւ բաշխման ցանցերում կատարվելիք շուրջ 2.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Armenpress.am