Time ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»
https://parstoday.ir/hy/news/armenia-i114775-time_ամսագիրը_Հայաստանը_բնորոշել_է_որպես_Կովկասյան_վագր
Հեղինակավոր Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին, մեր երկիրը բնորոշելով, որպես «Կովկասյան վագր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 07:06 Asia/Tehran
  • Time ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»

Հեղինակավոր Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին, մեր երկիրը բնորոշելով, որպես «Կովկասյան վագր»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Ամսագիրը բնորոշումը տալուց հաշվի է առել հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Moody’s-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը:

Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:

 Armenpress.am