Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114955-Թուրքիան_17_մլն_դոլարի_դրամաշնորհ_է_հատկացնում_Վրաստանի_պաշտպանության_նախարարությանը
Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 05:09 Asia/Tehran
  • Թուրքիան 17 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը

Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում 17 մլն դոլարի չափով դրամաշնորհ է հատկացնում Վրաստանի պաշտպանության նախարարությանը:

Այդ մասին հայտնել է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում են միջոցները, ստորագրվել է Անկարայում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Խուլուսի Աքարի միջեւ կայացած բանակցություններից հետո:

Հանդիպմանը Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Աքարին Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, ինչպես նաեւ նշել է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում:

Verelq.am