ՀՌՇ հետախույզները ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները Հայաստանի լեռներում
Դեկտեմբեր 29, 2019 15:47 Asia/Tehran
Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակի միջոցները անծանոթ լեռնային տեղանքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, հետախույզները գործնականում կատարելագործել են պայմանական հակառակորդի ոչնչացման գործողությունները՝ կիրառելով Սիրիայում մարտական գործողությունների փորձը, քողարկման ժամանակակից համալիրներ։
Հրաձգության ստուգողական վարժանքներին մասնակցել է մոտ 200 զինծառայող, ներգրավվել՝ 30 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
Tert.am
Պիտակ