ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում. Ավստրիայի կանցլեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i115514-ԱՄՆ_ն_անկանխատեսելի_գործընկեր_Է_դարձել_միջազգային_ասպարեզում._Ավստրիայի_կանցլեր
ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 11, 2020 08:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում. Ավստրիայի կանցլեր

ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր Է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:

Հունվարի 10-ին այդ մասին հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն Ավստրիայի Ազգային խորհրդին (խորհրդարանի ստորին պալատին) նախարարների նոր կաբինետի հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ժամանակներում միջազգային ասպարեզում փոփոխվում Է ուժերի հարաբերակցությունը: Ու թեեւ ԱՄՆ-ը մնում Է աշխարհի ուժեղագույն տնտեսական եւ ռազմական պետությունը, այն մեզ համար ավելի անկանխատեսելի գործընկեր Է դարձել: Չինաստանը նույնպես հավակնոտ Է տնտեսական եւ ռազմական ոլորտներում, բայց նա հենվում Է միանգամայն այլ արժեքների հիմքի եւ պետական համակարգի վրա: Ռուսաստանը՝ մեր խոշորագույն հարեւանը Արեւելքում, կրկին այն փուլում Է, երբ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը վերջին ժամանակներս չի կրճատվել, այլ, ավելի շուտ, սաստկացել Է»,- ասել Է Կուրցը: «Մենք՝ որպես Եվրամիություն, անչափ հաջող ծրագիր ենք, բայց այս պայմաններում միջազգային հարցերում գործում ենք երբեմն փոքր-ինչ դժկամորեն եւ ոչ 100 տոկոս գործունակությամբ»,- ընդգծել Է Կուրցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 Armenpress.am