Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115859-Նիկոլ_Փաշինյանը_կրկին_հայտարարել_է_քրեական_ենթամշակույթին_վերջ_տալու_մասին
ՀՀ վարչապետը հրապարակել է ոստիկանության տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են իրավապահները ոստիկանության բաժիններ բերման ենթարկում քրեական ենթամշակույթ կրող անձանց։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 19, 2020 07:31 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին

ՀՀ վարչապետը հրապարակել է ոստիկանության տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են իրավապահները ոստիկանության բաժիններ բերման ենթարկում քրեական ենթամշակույթ կրող անձանց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ չի հանդուրժելու քրեական ենթամշակույթի առկայությունը Հայաստանում։

«Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա և հրապարակել ոստիկանության տարածած տեսանյութը:

Երևանում իրականացված հերթական գործողության մասին պատմող այս տեսանյութը ոստիկանությունը հրապարակել էր հունվարի 16-ին։

Ոստիկանությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։

Ըստ շրջանառվող լուրերի` բերման ենթարկվածների թվում «Վստրեչի ապերի»` Արամ Վարդանյանի շրջապատի անձինք են եղել։

armeniasputnik.am