Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i115874-Մանվել_Գրիգորյանը_շարունակում_է_մնալ_վերակենդանացման_բաժանմունքում_նրա_գիտակցությունը_տեղն_է
Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2020 12:36 Asia/Tehran
  • Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրա գիտակցությունը տեղն է

Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշեց նա:Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել: «Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»,- նշեց նա:Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարդացել է կալանքի պայմաններում, ինչի վերաբերյալ դատարանին պարբերաբար տեղեկացրել են ներկայացնելով նաև խափանման միջոցի փոփոխության բազմաթիվ միջնորդություններ, որոնք սակայն մերժվել էին:Նշենք, որ հունվարի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Դատարանը բավարարել էր խափանման միջոցի փոփոխության՝ Դատախազության միջնորդությունը, որը ներկայացվել էր Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացումը հաշվի առնելով: Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել:Հիշեցնենք, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: ԱԺ նախկին պատգամավորն իրեն մեղավոր չի ճանաչում:

 https://www.tert.am/am/news/2020/01/19/manvel/3188391