ԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/armenia-i115944-ԱՊԿ_ներուժը_կատարելագործելու_անհրաժեշտություն_կա._Շոյգու
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության շրջանակում կապերի զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 05:45 Asia/Tehran
  •  ԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության շրջանակում կապերի զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։

ՌԴ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է կատարելագործել կազմակերպության ուժային ներուժը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի ստեղծման պահից, նրա ռազմական բաղադրիչը կատարելագործելու  համար շատ գործ է արվել։

«Ճգնաժամային արձագանքման համակարգ էր ստեղծվել, ձևավորվել էին նաև Հավաքական ուժերի զորքերի բաղադրիչներ, պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստվածության հետ կապված միջոցառումներ էին անցկացվում», – նշեց Շոյգուն` ավելացնելով, որ աշխարհում և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Նա նշեց, որ ճգնաժամային ներուժը ևս չի նվազում։

«Դա է պատճառը, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է շարունակել` ՀԱՊԿ ուժային բաղկացուցչի պատրաստվածությունն ապահովելու և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման շահերից ելնելով», – հայտարարել է Շոյգուն։

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։

armeniasputnik.am