ԱՊԿ ներուժը կատարելագործելու անհրաժեշտություն կա. Շոյգու
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության շրջանակում կապերի զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։
ՌԴ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է կատարելագործել կազմակերպության ուժային ներուժը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` ՀԱՊԿ–ի ստեղծման պահից, նրա ռազմական բաղադրիչը կատարելագործելու համար շատ գործ է արվել։
«Ճգնաժամային արձագանքման համակարգ էր ստեղծվել, ձևավորվել էին նաև Հավաքական ուժերի զորքերի բաղադրիչներ, պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստվածության հետ կապված միջոցառումներ էին անցկացվում», – նշեց Շոյգուն` ավելացնելով, որ աշխարհում և տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։
Նա նշեց, որ ճգնաժամային ներուժը ևս չի նվազում։
«Դա է պատճառը, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է շարունակել` ՀԱՊԿ ուժային բաղկացուցչի պատրաստվածությունն ապահովելու և հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման շահերից ելնելով», – հայտարարել է Շոյգուն։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության ներսում հարաբերությունների զարգացումը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնահերթություններից։
armeniasputnik.am