Դավոսում հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116001-Դավոսում_հանդիպել_են_ՀՀ_նախագահն_ու_Վրաստանի_վարչապետը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2020 05:56 Asia/Tehran
  • Դավոսում հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դրական դինամիկա:

Զրուցակիցները խոսել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքի մասին:

Արմեն Սարգսյանը և Գիորգի Գախարիան պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու պետությունների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

1in.am