Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո
https://parstoday.ir/hy/news/armenia-i116341-Հայտնի_է_Տիգրան_Սարգսյանի_պաշտոնը_ԵՏՀ_կոլեգիան_ղեկավարելուց_հետո
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 29, 2020 19:36 Asia/Tehran
  • Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։

 Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԵՏՀ լրատվական ծառայությունից։

«Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը»,- հայտնեցին ԵՏՀ-ից։

Armenpress.am