ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել արագացնել դատական բարեփոխումների անցկացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i116466-ԵԽԽՎ_ն_Հայաստանին_կոչ_է_արել_արագացնել_դատական_բարեփոխումների_անցկացումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գոհունակություն է հայտնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կապակցությամբ: Այս մասին ասված է ԵԽԽՎ հունվարի 30-ին ընդունված բանաձեւում ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 02, 2020 09:25 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել արագացնել դատական բարեփոխումների անցկացումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գոհունակություն է հայտնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կապակցությամբ: Այս մասին ասված է ԵԽԽՎ հունվարի 30-ին ընդունված բանաձեւում ։

Բանաձևն ընդունվել է Ռոջեր Գեյլի զեկույցի հիման վրա։ Այս զեկույցում անդրադարձ է կատարվում ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի՝ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների գործունեությանը: Պատվիրակները ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի ջանքերը եւ դատական համակարգի բարեփոխման նախաձեռնությունը ՝ վերջինիս առավել անկախությունն ապահովելու նպատակով:

Միեւնույն ժամանակ Վեհաժողովը իր մտահոգությունն է հայտնել այն խնդիրների կապակցությամբ, որոնց բախվում են դատական մարմինները ՝ իրենց անկախության և անկողմնակալության ապահովման առումով:

Վեհաժողովը նաեւ նշել է, որ հայ հասարակության մեջ անհանդուրժողականություն է դրսեւորվում ԼԳԲՏ համայնքի եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կան խոչընդոտներ, որոնք որոշ հասարակական խմբեր ստեղծում են <Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի> (Ստամբուլի կոնվենցիան) վավերացման ճանապարհին: 

Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում արագացնել բարեփոխումները դատական համակարգում ՝ վերջինիս անկախության եւ արդյունավետության համար։ Ավելին, ԵԽԽՎ անդամները կոչ են արել իշխանություններին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող են ընկալվել որպես ճնշում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքին։

arminfo.info