Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ հիշատակել Աստծուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i116502-Պատրիարք_Կիրիլն_առաջարկել_է_Ռուսաստանի_Սահմանադրության_մեջ_հիշատակել_Աստծուն
Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրել հիշատակում Աստծու մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 02, 2020 16:17 Asia/Tehran
  • Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ հիշատակել Աստծուն

Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրել հիշատակում Աստծու մասին:

Պատրիարքի ելույթը նրա գահակալման 11-ամյակի տոնակատարությանը մեջբերել է հանրության և ԶԼՄ-ներ հետ փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան Telegram-ում:

«Եկեք աղոթենք, աշխատենք, որպեսզի մեր Հիմնական օրենքում հիշատակվի Աստված: Որովհետև ռուս քաղաքացիների մեծ մասը հավատում է Աստծուն»,- ասել է Կիրիլը:

Նա ընդգծել է, որ ոչմիայն խոսում է ուղղափառների մասին: «Եթե օրհներգում կարող է լինել «Աստծով պահպանվող հայրենի հող», ինչո՞ւ այդ մասին չի կարող ասվել մեր Սահմանադրության մեջ»,- հարց է հնչեցրել պատրիարքը:

Նրա կարծիքով՝ Աստծու նկատմամբ հավատը բարձրագույն գաղափար է, որը ձևավորում է անհատական, հասարակական և քաղաքական բարոյականություն:

Նա առաջարկել է բանավեճ սկսել այդպիսի փոփոխության անհրաժեշտության մասին:

1in.am