Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Իրանի մրցաշարում
Փետրվար 03, 2020 17:45 Asia/Tehran
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Իրանի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում ընթացող «Ֆաջր» 5-րդ գավաթի խաղարկությունում Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգում պոկեց 165 և հրեց 185 կգ և երկամարտի 345 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:
Այս մրցաշարում ելույթ կունենան նաև Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը:
Մրցաշարը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:
Armenpress.am
Պիտակ