Փաշինյանը արտերկրի հայրենակիցներին հորդորեց մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116811-Փաշինյանը_արտերկրի_հայրենակիցներին_հորդորեց_մասնակցել_Սահմանադրության_փոփոխությունների_հանրաքվեին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտասահմանում բնակվող այն հայրենակիցներին, որոնք չեն կարողացել մասնակցել 2018թ. գարնան թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, հորդորում է մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2020 05:06 Asia/Tehran
  • Փաշինյանը արտերկրի հայրենակիցներին հորդորեց մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտասահմանում բնակվող այն հայրենակիցներին, որոնք չեն կարողացել մասնակցել 2018թ. գարնան թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, հորդորում է մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ավիատոմսեր պատվիրել և պատրաստվել ապրիլի 5-ին հանրաքվեին մասնակցելու համար, մանավանդ որ 13 ուղղություններով բացվել են նոր ավիաչվերթներ և ստեղծվել են շատ էժան գներով  Հայաստան գալու և հեղափոխության համար կարևոր այդ հանրաքվեի կայացմանը մասնակցելու հնարավորություն։

«Հանդիպում ենք ապրիլի 5-ին, ընտրական տեղամասերում», - նշեց ՀՀ վարչապետը։

Armenpress.am