Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի համար կայուն երաշխիքներով ներդրումային առաջարկները
https://parstoday.ir/hy/news/armenia-i116835-Կառավարությունը_պատրաստ_է_քննարկել_Նաիրիտ_ի_համար_կայուն_երաշխիքներով_ներդրումային_առաջարկները
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ կպարունակի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2020 10:22 Asia/Tehran
  • Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի համար կայուն երաշխիքներով ներդրումային առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ կպարունակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունն ինչ ծրագրեր ունի «Նաիրիտ»-ի հետ կապված, մտադի՞ր է արդյոք վաճառքի հանել:

«Բոլոր դեպքերում, երբ լինի ներդրումային առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ պարունակի, կառավարությունը պատրաստ է քննարկել դրանք»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ կա մոտավոր հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, նախարարը նշեց՝ այդպիսի թիվ չի կարող ասել հիմա: «Անկախ գումարի չափից նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»,-նշեց Խաչատրյանը:

https://armenpress.am/arm/news/1004284.html