ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117287-ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետ_Արտակ_Դավթյանն_այցելել_է_Վրաստան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 20, 2020 14:50 Asia/Tehran
  • ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է Վրաստան։

Պաշտոնական այցով Վրաստան է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ում այսօր ընդունել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբաիան:

Պաշտոնական հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացմանը, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Վլադիմեր Չաչիբաիան իր գործընկերոջը ներկայացրել է վրացական պաշտպանական ուժերում շարունակվող բարեփոխումները:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նաև ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի Հերոսների հրապարակում։

Երկօրյա այցի ընթացքում ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը կայցելի նաև Կրծանիսիում գտնվող JTEC ուսումնական կենտրոն։

1in.am